Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Զոհվում են շատերը, բայց դարձյալ չեն հոգնում պայքարից

Զոհվում են շատերը, բայց դարձյալ չեն հոգնում պայքարից
14.08.2024 | 15:05

Հայաստանում որոշ տկարամիտներ 30 տարի արտասվում են, թե բա՝ մենք փոքր ենք, մենք թույլ ենք Թուրքիայի դեմ և այլն։

Նույն ժամանակ Սիրիայի քրդական կուսակցությունները իսկական պատերազմ են մղում Թուրքիայի դեմ, Իրաքի հյուսիսում քրդական կազմավորումները իսկական պատերազմ են մղում Թուրքիայի դեմ և չեն հոգնում, չեն հանձնվում։ Զոհվում են շատերը, բայց դարձյալ չեն հոգնում պայքարից։

Նրանց կամքը և համառությունը տեսանելի են դարձել արտաքին դերակատարների կողմից, որոնք սկսել են դաշնակցել քրդերի հետ։

Տարբեր աղբյուրների համաձայն՝ նույնիսկ Քրդստանի աշխատավորական կուսակցությանն է ԱՄՆ-ը ժամանակ առ ժամանակ աջակցել, իսկ Սիրիայում իսկական դաշինքի մեջ է քրդական ուժերի հետ։

Իսկ Հայաստանը այդպես էլ չկարողացավ ձևակերպել իր նպատակների շրջանակը, որով պայմանավորված գերտերությունների շահերը կարող էին նաև մեր շահերի հետ համադրվել։

Լացը, մուրացկանի վարքագիծը վճռորոշ գործոն դարձավ մեր պետության ապագայի համար։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5056

Մեկնաբանություններ